Թենիսի Հայաստանի հավաքականը Fed Cup-ի եվրոաֆրիկյան տարածաշրջանի խաղարկությունում երկրորդ պարտությունն է կրել: Մեր մարզիկները 0:3 հաշվով զիջել են Հունաստանի թիմին:
Այս մրցաշարում Հայաստանը եւս մեկ խաղ կունենա, սակայն այն որոշիչ չի լինի: Մեր հավաքականը կշարունակի մնալ երրորդ խմբում:
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանի խոսքով մեր աղջիկները փորձի պակաս ունեն: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա կարեւորեց, որ հայ թենիսիստները գեյմերում պայքարել են եւ հեշտությամբ զրոներով չեն հանձնվել մրցակիցներին:
Fed Cup-ի եվրոաֆրիկյան տարածաշրջանի խաղարկության երրորդ խմբի A ենթախմբում Հայաստանի մրցակիցներն էին Մալթան ու Հունաստանը: