Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած Norway Chess մրցաշարի առաջին տուրում հայ գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի (ԱՄՆ) հետ:
Մնացած պարտիաների արդյունքներն են՝ Նակամուրա – Գիրի՝ 1:0, Կարլսեն - Սո, Վաշյե-Լագրավ – Անանդ, Կրամնիկ – Կարյակին՝ ոչ-ոքի:
Հունիսի 7-ին կայանալիք երկրորդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Նակամուրայի հետ:
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի