Ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձեւում դարձել են Մադրիդի «Գրան Պրի» խաղարկության արծաթե մեդալակիր:
Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-28-ը:
Ջրացատկորդներն այժմ պատրաստվելու են Եվրոպայի առաջնությանը: