Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Մրցմանը մասնակցում են 70 հրաձիգներ Երեւանից, Գյումրիից եւ Վանաձորից:
Հրաձիգները 10 մ տարածության վրա հանդես կգան օդամղիչ հրացան, օդամղիչ ատրճանակ, վազող թիրախ` նորմալ եւ խառը վազք մրցաձեւերում:
Վաղը` մրցումային առաջին օրը, մարզիկները կպայքարեն օդամղիչ հրացանում եւ վազող թիրախ` նորմալ վազքում: