Արթուր Միքայելյան. Միքայել Միքայելյանն ու Թադեւոս Պողոսյանը մոտ են օլիմպիական ուղեգրերին

15:05 - 11 Մայ, 2017

Ապրիլի վերջերից մեր առաջատար դահուկորդները, հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի գլխավորությամբ սկսել են մարզումներն Աշոցքում:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչն ասաց, որ Միքայել Միքայելյանն ու Թադեւոս Պողոսյանը մոտ են օլիմպիական վարկանիշ նվաճելուն.

«Միքայելին մնում է ընդամենը 5 վարկանիշային միավոր հավաքել, իսկ Թադեւոսին` 15: Դա տղաների համար շատ լավ հնարավություն է 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Հիմա մենք Հայաստանում ենք մարզվում, իսկ հունիսին նախատեսում ենք մեկնել Էստոնիա` հավաքի, որպեսզի փոխենք բարձր լեռնային պայմանները: Այնտեղ կմնանք երկու շաբաթից քիչ ավելի:

Հուսով ենք՝ օգոստոսին հավաքներ կանցկացնենք Նորվեգիայում: Սերգեյ եւ Միքայել Միքայելյաններն այդ երկրի հավաքականների մարզչական շտաբից հրավեր ունեն: Սեպտեմբերին Միքայելն ու Թադեւոսը հանդես կգան անվադահուկների աշխարհի գավաթի երկու փուլերում: Սերգեյի մասնակցությունը հարցականի տակ է եւ կախված կլինի մարզավիճակից:

Հոկտեմբերին կսկսենք մարզվել արդեն ձյան վրա՝ Ֆինլանդիայում»,- ասաց Արթուր Միքայելյանը:

 

Լուսանկարը` Արթուր Միքայելյանի անձնական արխիվից

Այլ նորություններ