էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցի Գունայ Մամադզադային

23:45 - 15 Ապր, 2017

Ապրիլի 15-ին Ռիգայում խաղացվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության  հինգերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր): Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը:

Հինգերորդ տուրում Դանիելյանը հաղթեց ադրբեջանցի Գունայ Մամադզադային: Գալոյանը նույնպես հաղթանակ տարավ: Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Գեւորգյանը պարտվեց: Դանիելյան` 4 միավոր (10-րդ տեղ), Գեւորգյան, Գալոյան, Մկրտչյան` 2.5-ական միավոր (համապատասխանաբար 68-րդ, 72-րդ, 84-րդ տեղեր):

Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:

 

 

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ