Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում ընթանում է Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարը: Այսօր հրաձիգները մրցեցին օդամղիչ հրացան եւ վազող թիրախ` նորմալ վազք մրցաձեւերում:
Մրցանակային տեղեր զբաղեցրին.
Օդամղիչ հրացան` տղամարդիկ, 60 կրակոց. Հրաչ Բաբայան, Հայկ Բաբայան, Գոռ Պետրոսյան:
Օդամղիչ հրացան` կանայք, 40 կրակոց. Ալլա Պողոսյան, Մարիամ Միքայելյան, Անուշ Նալբանդյան:
Վազող թիրախ` նորմալ վազք, տղամարդիկ, 30+30 կրակոց. Հովհաննես Մարգարյան, Ալեքսանդր Անդրեասյան, Շանթ Սարգսյան:
Վազող թիրախ` նորմալ վազք, կանայք, 20+20 կրակոց. Լիլիթ Մկրտչյան, Գոհար Վարդանյան, Լաուրա Ավետիսյան:
Վաղը` մրցաշարի վերջին օրը, հրաձիգները հանդես կգան օդամղիչ ատրճանակ եւ վազող թիրախ` խառը վազք մրցաձեւերում:
Լուսանկարը` Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի