Մեկնարկեց խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը

18:58 - 07 Ապր, 2017

Այսօր մեկնարկեց խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը: Անհատական մրցավազքում հեծանվորդները մրցեցին Էջմիածին-Ակնալիճ մայրուղում: Մեծահասակները եւ երիտասարդները հաղթահարեցին 15 կմ, իսկ պատանիները` 10 կմ մրցատարածություն:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը հայտնեց, որ առաջնությանը մասնակցում է 66 մարզիկ: Մրցանակային տեղեր զբաղեցրին հետեւյալ հեծանվորդները.

Մեծահասակներ. Էդգար Ստեփանյան (19:05), Էդգար Սարգսյան (19:46), Դավիթ Մկրտչյան (20:51)

Երիտասարդներ. Ռոբերտ Խաչատրյան (19:53), Նիկոլայ Գասպարյան (20:59), Լեւոն Լավչյան (21:32)

Պատանիներ. Տիրան Մարտիրոսյան (15:26:02), Ամու Ասուբով (15:26:12), Արման Ազիզյան (15:26:49)

Վաղը կանցկացվի խմբային մրցավազքը:

 

 

Լուսանկարը` Արմեն Գյոզալյանի անձնական արխիվից

Այլ նորություններ