Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգը եզրափակիչ չմտավ

17:57 - 31 Մար, 2017

Հելսինկիում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում այսօր սառույցը տրամադրվեց պարային զույգերին:

Երեսուն զույգերի պայքարում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ երկյակը կարճ ծրագրում վաստակեց 51.39 միավոր, տեղ չզբաղեցրեց 20 լավագույնների մեջ եւ եզրափակիչ չանցավ:

Այսօր երեկոյան, կանանց մենասահքում կամավոր ծրագրով հանդես կգա Անաստասիա Գալուստյանը:

 

Աղբյուրը` isu.org

Այլ նորություններ