Անապայում ավարտվել է բռնցքամարտի` Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարը:
Հայաստանի երիտասարդների հավաքականը նվաճել է երկու մեդալ: Բրոնզե պարգեւի են արժանացել 52 կգ քաշային Արթուր Բազեյանն ու գերծանր քաշային Արման Մնացականյանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Երիտասարդների հավաքականի երկրորդ մարզիչ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ Անապա մեկնել էր 6 բռնցքամարտիկ: