Ռումինիայի Բրաիլա քաղաքում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին իրենց ելույթները։
Կիսաեզրափակիչ դուրս եկած 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն (նկարում) ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն կրեցին և արժանացան բրոնզե մեդալի։
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը հանդես էր գալիս 7 մարզիկով։