Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ավարտից անմիջապես հետո ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս գիշեր մեկնեց Ստամբուլ, որտեղ մարտի 9-ից 14-ը մասնակցելու է միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարի:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը, որի համար հավաքականի ղեկի առջեւ սա առաջին միջազգային փորձությունն է, ընտրանին համալրել է ուժեղագույն կազմով:
Թուրքիա մեկնել են. 57 կգ քաշային կարգ՝ Գարիկ Բարսեղյան, 61 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 65 կգ՝ Նարեկ Սիրունյան, 70 կգ՝ Վալտեր Մարգարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան եւ Վարուժան Կոջոյան, 86 կգ՝ Վահե Թամրազյան, 97 կգ՝ Գեորգի Կետոեւ եւ Շամիր Աթյան, 125 կգ՝ Անդրանիկ Գալստյան: