Դոհայում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 56կգ քաշային Արամ Ավագյանը մեկնարկեց պարտությամբ:
Հայ բռնցքամարտիկը 0:3 հաշվով զիջեց Եվրոպական առաջին խաղերի արծաթե մեդալակիր, բելառուս Դմիտրի Ասանաուին:
Աշխարհի առաջնությունում հաղթանակով էր մեկնարկել 64 կգ քաշային կարգի Հովհաննես Բաչկովը: Նա 3:0 հաշվով առավելության էր հասել հարավկորեացի Հյունչուլ Լիմիի նկատմամբ: Հովհաննես Բաչկովը հոկտեմբերի 8-ին կմենամարտի թուրքմեն Ազիզ Բեբիտովի հետ:
52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանի մրցակիցը Պապուա Նոր Գվինեայի ներկայացուցիչ Չարլզ Կիաման է: Մենամարտը կկայանա հոկտեմբերի 7-ին:
Լուսանկարը՝ Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան էջից: