Մարտի 2-ին Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնության բացումը:
Տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 25 մարմնամարզիկներ Երևանից և Գյումրիից, այդ թվում Հայաստանի հավաքականի անդամները:
Այսօր որոշվեցին բազմամարտի հաղթողները եւ առանձին գործիքների վրա եզրափակչի մասնակիցները (6-ական մարզիկ յուրաքանչյուր մրցաձեւից): Մեծ առավելությամբ բազմամարտի չեմպիոն դարձավ Արթուր Դավթյանը (84.1), երկրորդ տեղը զբաղեցրեց Վիգեն Խաչատրյանը (77.5), երրորդը` Արմեն Պետրոսյանը` 76.3:
Եզրափակիչները կկայանան մարտի 4-ին:
Կանանց առաջնությանը մասնակցելու են 16 մարզիկներ Երեւանից, Գյումրիից և Էջմիածնից:
Մրցումները կկայանան մարտի 3-4-ը Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում: