Երևանը ներկայացնող «Արարատ» հոկեյի ակումբը փետրվարի 17-ին Բելառուսում ընթացող բարձրագույն խմբի բաց առաջնության քառորդ եզրափակչի առաջին խաղում 3:4 (0:1, 3:0, 1:2) հաշվով պարտվեց «Գոմել-2»-ին:
«Արարատ»-ի կազմից գոլի հեղինակ դարձան Եվգենի Դյոմինը, Արտյոմ Բազյանը և Նորայր Հովսեփյանը:
Այսօր կկայանա զույգի երկրորդ հանդիպումը:
Քառորդ եզրափակչում մրցակցությունը շարունակվում է մինչև թիմերից մեկի երրորդ հաթանակը:
Աղբյուրը` hockey.by
Լուսանկարը` «Արարատ» հոկեյի ակումբի Вконтакте պաշտոնական էջից