«Գրանդ սպորտի» թիմը` բասկետբոլի Մ16 տարեկանների Երեւանի առաջնության չեմպիոն

19:20 - 15 Փետ, 2017

Ավարտվեց բասկետբոլի 2001-2002 թթ. ծնված պատանիների Երեւանի առաջնությունը: Մրցաշարի չեմպիոն դարձավ «Գրանդ սպորտի» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց Արաբկիրի N1 մարզադպրոցը, երրորդը` Արաբկիրի խաղերի մանկապատանեկան մարզադպրոցը:

Առաջնությանը մասնակցեց 8 թիմ: Առաջին երեք հորիզոնականները գրաված թիմերը, ինչպես նաեւ 4-րդ տեղը զբաղեցրած` Աջափնյակի վարչական շրջանի թիմը, իրավունք ստացան մասնակցելու Հայաստանի առաջնությանը:

Մ16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի խոսքով այսօրվա արդյունքները գոհացուցիչ չեն.

«Միայն առաջին երեք տեղերը գրաված թիմերի մեջ էր հավասար պայքար ընթանում: Սրանք մարզադպրոցների ավարտական տարիքի թիմերն են, եւ այս առաջնությունը կարծես ավարտական քննություն լինի նրանց համար: Սակայն, մրցաշարի արդյունքները բավարար չեն: Միջազգային խաղերի փորձ միայն «Գրանդ սպորտի» թիմն ունի, մնացածի մոտ այդ փորձը բացակայում է»,- նշեց մարզիչը:

 

 

 

 

Այլ նորություններ