Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ընթանում է ծանրամարտի Մ17 տարեկան պատանիների Հայաստանի առաջնությունը:
62 կգ քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրեց Բաբկեն Բագրատյանը (230 կգ, երկամարտ), երկրորդ հորիզոնականը՝ Վարուժան Ղուկասյանը (217կգ), իսկ երրորդ տեղը բաժին հասավ Մովսես Երանոսյանին (207կգ):
69 կգ քաշային կարգում հաղթեց Ռաֆիկ Հարությունյանը (287 կգ, երկամարտ), երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Արմեն Գրիգորյանը (283 կգ) և Գևորգ Ղահրամանյանը (234) կգ:
77 կգ քաշային կարգում հաղթող դարձավ 2016 թվականի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն Կարեն Մարգարյանը (285 կգ), երկրորդ տեղը զբաղեցրեց Արա Աղանյանը (267 կգ), երրորդը՝ Տիգրան Ամիրյանը (263 կգ):
Թովմաս Մելիքյանը հաղթող ճանաչվեց 85 կգ քաշային կարգում (261կգ, երկամարտ): Առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Հայկ Մանուկյանը (240կգ), իսկ Էրիկ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր (224կգ):
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանը նշեց, որ հանրապետության առաջնության մակարդակով մարզիկները լավ արդյունքներ են ցուցադրել: Նա իր գոհունակությունը հայտնեց 69 կգ քաշային կարգում հաղթող ճանաչված գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանից, Արմեն Գրիգորյանից և Եվրոպայի չեմպիոն Կարեն Մարգարյանից:
Առջեւում պատանի ծանորդներին սպասվում է 2 ուսումնամարզական հավաք, իսկ ապրիլի 1-ին հավաքականը կմեկնի Թաիլանդ՝ պայքարելու 2 օլիմպիական վարկանիշերի համար:
Վաղը, առաջնության վերջին օրը պայքարի մեջ կմտնեն 94 կգ եւ +94 կգ քաշային կարգերում հանդես եկող ծանրորդները: