Ծանրամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունում Հայաստանը ներկայացնող Իզաբելա Յայլյանը դարձել է չեմպիոն:
Յայլյանը երկամարտի 194 կգ արդյունքով դարձել է մինչեւ 58 կգ քաշային կարգի հաղթող: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 88 կգ, իսկ հրում՝ 106-ը: Յայլյանը նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում:
Մինչ այս, Հայաստանի ներկայացնող ծանրորդներից Սմբատ Մարգարյանը դարձել էր Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Մարզպետ Մինասյանը Մ20 տարիքային խմբում նվաճել էր բրոնզե մեդալ: