Ըմբիշ Լևան Բերիանիձեն պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

01:32 - 21 Օգո, 2016

Ազատ ոճային ըմբիշ, 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն բրոնզե մեդալիր համար պայքարում չգերազանցեց մրցակցին:

Գերծանր քաշային Բերիանիձեն բրոնզե մեդալի համար պայքարում ուժերն էր չափում Բելառուսը ներկայացնող Իբրահիմ Սայիդով հետ: Գոտեմարտն ավարտվեց 2։2, քանի որ բելառուս մարզիկի հնարքը տեխնիկապես ավելի բարձր էր, հաղթանակը տրվեց նրան, իսկ Բերիանիձեն գրավեց 5-րդ տեղը:

Բերիանիձեն պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից։ Վերջինիս մրցակիցը չինացի Ժիվայի Դենգն էր։ Գոտեմարտն ավարտվեց 2։2 հաշվով, և քանի որ վերջին միավորը վաստակել էր Հայաստանը ներկայացնող ըմբիշը, հենց նա էլ հաղթեց: Երկրորդ գոտեմարտում Բերիանիձեն մրցում էր հունգարացի Դանիել Լիգետիի հետ։ Այդ գոտեմարտում նա հաղթեց հունգարացի մրցակցին` 3։1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում ազատ ոճային ըմբիշը մրցում էր թուրք Թահա Ակգյուլի հետ, սակայն 8։1 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին:

 

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Լուսանկարներն՝ այստեղ

Պաշտոնական գործընկեր՝ Ucom

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ