31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ։
Առաջին գոտեմարտում Հարությունյանի մրցակիցը եգիպտացի Սալեհ Կահքն էր։ Հայ ըմբիշը բացարձակ հաղթանակ տարավ՝ 9։0 հաշվով։
Երկրորդ գոտեմարտում Հարությունյանը 2։1 հաշվով հաղթեց կորեացի Ռյու Հանսույին և շարունակեց պայքարը կիսաեզրափակչում։ Այստեղ Միհրանը հաղթեց ադրբեջանցի Ռասուլ Չունաևին։ Իսկ եզրափակչում Հարությունյանը կմրցի սերբ Դավոր Ստեֆանեկի հետ։
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
Լուսանկարներն` այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին