31-րդ ամառային Օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչ, բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը դուրս չեկավ քառորդ եզրափակիչ։
Օլիմպիական խաղերի մրցումային 10-րդ օրը պայքարը շարունակեցին նաև բռնցքամարտիկները։ 52 կգ քաշային կարգում Աբգարյանի մրցակիցը Չինաստանը ներկայացնող Հու Ջիանգուան էր։ Երեք ռաունդների արդյունքում` մրցավարները հաղթանակը տվեցին չինացի մարզիկին՝ 3-0։
Քիչ ավելի ուշ՝ Ռիոյի ժամանակով` 19։00-ին մեդալի համար կպայքարի 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրսյանը։
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Լուսանկարներն՝ այստեղ
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին