Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը` գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի, մարզիչներ Հովսեփ Հովսեփյանի, ինչպես նաև Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Ռիոյում են:
Ըմբիշներն իրենց լավ են զգում: Անցկացրել են խաղ-մարզում: Ամեն ինչ ընթանում է` ըստ ծրագրի: Արդեն տեղեկացրել էինք, որ ազատ ոճայիններն իրենց ելույթներից առաջ մեկշաբաթյա հավաք են անցկացնելու Ռիոյում:
Նշենք նաև, որ Ռիո են ժամանել հունահռոմեական ոճի ըմբշամարտի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, մարզիչ Էդուարդ Սահակյանը, ինչպես նաև ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը:
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Լուսանկարներն` այստեղ
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին