Բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով` Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը շատ ծանր մենամարտ անցկացրեցին։
«Երկուսն էլ շատ ծանր մենամարտ անցկացրեցին։ Ինձ համար անսպասելի էր Արամի՝ առաջին ռաունդում տարած պարտությունը, չէինք պատկերացնում, որ այսքան ակտիվ մրցակից է։ Արամն` իր դիպուկության հաշվին կարողացավ հաղթել։ Իսկ ինչ կապված է Հովհաննեսի հետ, ապա սա բռնցքամարտ է, և ամեն մի սխալը որոշիչ կարող է լինել։ Բայց նա` կամքի ուժի շնորհիվ վերականգնվեց»,- շեշտեց գլխավոր մարզիչը։
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը, հաղթանակ տոնեցին առաջին մենամարտերում։
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին