Շախմատի միջազգային ֆեդերացիայի նոր վարկանիշային աղյուսակում Լևոն Արոնյանը 5-րդ տեղում է:
Օգոստոս ամսի վարկանիշային աղյուսակում Արոնյանն ունի 2792 միավոր, ինչպես որ նախորդ ամսին էր: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն` Մագնուս Կարլսենը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 62-րդ տեղում Վլադիմիր Հակոբյանն է, 70-րդ տեղում` Գաբրիել Սարգսյանը և 79-րդ տեղում` Սերգեյ Մովսիսյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին