Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը հետևել է աշխարհի ըմբշամարտի առաջնությանը և մարզիկերի անունների շարքում փնտրել հայկական «յան» ազգանունները:
«Ես նայում էի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում էր ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում: Հեռուստացույցով հետևում էի ֆրանսիացիների ելույթներին, հետո շարունակեցի նայել և ողջ առաջնության ընթացքում փնտրում էի հայկական ազգանուններով մարզիկներ: Տեսա նաև, թե ինչպես է հայը դառնում աշխարհի չեմպիոն»,-ՀԱՕԿ լրատվական հետ զրույցում ասաց հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստը:
Աշխարհահռչակ ֆուտբոլիստը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանյան կիսամարաթոնին: Ջորկաեֆն արժանացավ նաև ՀԱՕԿ բարձրագույն պարգևին՝ ոսկե շքանշանին: