Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների ազգային թիմը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

18:35 - 12 Հուլ, 2016

Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների ազգային թիմը դուրս եկավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի եզրափակիչ:

Կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականը մրցում էր Մալթայի թիմի հետ: Առաջին երկու քառորդներից հետո Վահագն Հարությունյանի սաները հաղթում էին 26:15 հաշվով: Հաջորդ երկու քառորդներից հետո հավաքականը պահպանեց առավելությունը և ի վերջո հաղթեց 59:42 հաշվով:

Եզրափակչում Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստան-Անդորրա զույգի հաղթողի հետ: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ