Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը 4-րդն է աշխարհի առաջնությունում:
Թբիլիսում շարունակվող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սամվել Գասպարյանը երկամարտի 359 կգ արդյունքով 4-րդ տեղում է:
Պոկում վարժությունում Գասպարյանը բարձրացրեց 160 կգ, իսկ հրումում` 199 կգ:
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ ուզբեկ Ֆարհաբեկ Սոբիրովը:
ՀԱՕԿ լրատվության բաժին