Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր հաջորդ հերոսն ազատ ոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանն է (65 կգ): Նա ծնվել է 1989 թվականին Ռուսաստանի Չերկեսկ քաղաքում: Ըմբիշը ներկայիս ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր անդամն է: 2013 թվականին աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ժամանակ նա կանգնեց պատվոհարթակի առաջին աստիճանին: Ռիոյի Օլիմպիական խաղերը նրա համար երկրորդն են: Սաֆարյանի կարծիքով՝ Խաղերի ուղեգիր ստանալը հրաշքին հավասար Աստծո պարգև էր (խմբ. նա ուղեգիր ստացավ վարկանիշային մրցաշարերին մասնակցած ըմբիշների որակազրկման արդյունքում):
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Շղթաս է, որի վրա կա խաչ, Աստվածաշունչ և արևելյան հմայիլ:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Կարևորը՝ մարզիչներս կողքիս լինեն: Կցանկանայի հնարավորություն ունենալ գոնե հեռվից ուրախացնել բոլորին:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Միանշանակ՝ ծնողներիս:
-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Կյանք, նպատակ, ոսկի:
-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Հաղթանակով: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարզիկ ոսկու հետևից է մեկնում Օլիմպիական խաղերի:
Հրաձիգ՝ Հրաչ Բաբայան
Ըմբիշներ՝ Գառնիկ Մնացականյան
Բռնցքամարտիկներ՝ Նարեկ Աբգարյան
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին