Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում

21:15 - 28 Հուն, 2016

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում` գերազանցելով Մոլդովայի թիմին:

Հայաստանի թիմի առաջին մրցակիցը Մոլդովայի թիմն էր: Առաջին քառորդից հետո Հայաստանի հավաքականն 7 միավորով առաջ էր Մոլդովայից (18:11): Ունեցած առավելությունը Հայաստանի թիմը պահպանեց նաև երկրորդ քառորդում (41:30): Երրորդ և չորրորդ քառորդներին պահպանելով առաջատարի դիրքը Հայաստանի հավաքականն ի վերջո հաղթեց 83:64 հաշվով:

Այս խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Անդրե Սպայթ Մկրտչյանն էր` 24 միավոր:

Երկրորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Անդորրայի թիմի հետ: Հանդիպումը կկայանա հունիսի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 14:45-ին:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին   

 

 

 

Այլ նորություններ