Հայ ըմբիշներն ևս 3 մեդալ նվաճեցին Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում

17:30 - 26 Հուն, 2016

Վանաձորում կայացավ Սեուլի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան 21-րդ միջազգային մրցաշարը:

Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկան 61 կգ, 70 կգ, 86 կգ և 125 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

Ոսկե մեդալներ նվաճեցին Ախմեդ Չակաևը (61 կգ, Ռուսաստան), Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդովը (70 կգ, Ռուսաստան), Ալիրեզա Քարիմին (86 կգ, Իրան) և Փավրիզ Մասմանջը (125 կգ, Իրան):

Հայաստանի հավաքականի անդամներ Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) և Շամիր Աթյանը (86 կգ) պարտվեցին եզրափակչում ու դարձան մրցաշարի արծաթե մեդալակիրներ: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն դարձավ բրոնզե մեդալակիր:

Ստեփան Սարգսյանի անվան 21-րդ մրցաշարում հայ ըմբիշները նվաճեցին 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներ: 

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ