Երեք հայ ըմբիշներ կպայքարեն Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների համար

16:00 - 21 Հուն, 2016

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Մեկնարկային օրը մրցագորգ են դուրս եկել 50 կգ, 66 կգ, 74 կգ և 96 կգ քաշային կարգ ունեցող հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ) և Արման Բաղդասարյանը (74 կգ) կպայքարեն բրոնզե մեդալների համար:

Սերգեյ Սիմոնյանի մրցակիցն իտալացի Ջիովանի Ֆրենին է: 60 կգ քաշային Խումարյանը կպայքարի ուկրաինացի Ալեքսնադր Խրուշին հետ, իսկ 74 կգ քաշային Բաղդասարյանը ուժերը կչափի թուրք Սերքան Աքոյունի հետ:

96 կգ քաշային Վարշամ Մակարյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ