Երևանում կայացել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ, ՀԱՕԿ պատվավոր նախագահ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանի անվան Գավաթի 10-րդ խաղարկությունը:
Ազատ վարժությունում առաջին տեղում Արթուր Դավթյանն է (13, 9 միավոր), երկրորդ հորիզոնականում Վիգեն Խաչատրյանն է (13,85 միավոր), իսկ երրորդ՝ Նեժադ Աշքանը (13,3 միավոր, Իրան):
Նժույգթափեր վարժությունում բացարձակ արդյունքով առաջին տեղում Հարություն Մերդինյանն է (15,5 միավոր): Նրան հաջորդում են Արթուր Դավթյանը (13,7 միավոր) և Ֆարիզ Բահլավանը (12,2 միավոր, Սիրիա):
Օղակների վրա Վահագն Դավթյանը 15,7 միավորով առաջին տեղում է, երկրորդ և երրորդ տեղերը հաջորդաբար զբաղեցնում են Արթուր Դավթյանը (15 միավոր) և Ֆարիզ Բահլավանը (13, 3 միավոր, Սիրիա):
Հենացատկերում հաղթեց Արթուր Դավթյանը (14,5 միավոր), երկրորդ տեղում Արմեն Պետրոսյանն է (13,875 միավոր) և երրորդում՝ Նեժադ Աշքանը (13,55 միավոր, Սիրիա):
Զուգափայտերի վրա լավագույն արդյունք գրանցեց Արթուր Դավթյանը (14,3 միավոր), նրան հաջորդեցին Վիգեն Խաչատրյանը (13,35 միավոր) և Արթուր Ավետիսյանը (12,5 միավոր):
Պտտաձողի վրա 13,6 միավորով հաղթեց Արթուր Դավթյանը, երկրորդ հորիզոնականում Արմեն Պետրոսյանն է (13,05 միավոր) և եռյակի վերջում՝ Վիգեն Խաչատրյանը (12,15 միավոր):
Բազմամարտում հաղթեց Արթուր Դավթյանը:
Մրցաշարին մասնակցում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Սիրիայի և Իրանի մարզիկները:
ՀԱՕԿ լրատվության բաժին