Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող գերծանր Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակչում պարտվել է ռուս մարզիկին և նվաճել արծաթե մեդալ:
Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությունից վերադառնում է 4 մեդալով՝ 3 բրոնզե և մեկ արծաթե:
Բրոնզե մեդալներ էին նվաճել 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը:
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին 9 բռնցքամարտիկներ:
ՀԱՕԿ լրատվության բաժին