Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը առավելության է հասել Իսրայելը ներկայացնող Յուլիա Շվայգերի նկատմամբ: Հաղթանակ է տոնել նաև Մարիա Կուրսովան: Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը պարտվել են:
Այս տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը 6,5 միավորով 4-րդ տեղում է և առաջատարից հետ է մնում մեկ միավորով: Առաջնության ավարտին մնացել է 2 տուր:
ՀԱՕԿ լրատվության բաժին