Լիլիթ Մկրտչյանը հաղթել է Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում

01:15 - 31 Մայ, 2016

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Էլենա Լումինիտային: Մարիա Կուրսով կիսեց միավորը Նինո Կուրտիձեի հետ: Իսկ Մարիա Գևորգյանը և Լիլիթ Գալոյանը պարտություն կրեցին:

Այժմ Մարիա Կուրսովան և Լիլիթ Մկրտչյանն ունեն 3-ական միավոր և առաջատարից հետ են մնում մեկ միավորով:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ