Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երեք անդամներ դարձան Իտալիայի Սասսարի քաղաքում անցկացվող Մաթեո Պելիցոնեի 35-րդ ավանդական հուշամրցաշարի հաղթողներ:
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (80 կգ) գերազանցեց բոլոր մրցակիցներին և դարձավ հաղթող: Ջուլֆալակյանը հաղթել էր այս նույն մրցաշարում նաև նախորդ տարի:
Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն այս մրցաշարում հանդես էր գալիս 71 կգ քաշային կարգում և դարձել է ոսկե մեդալակիր:
98 կգ քաշային կարգում մրցաշարի չեմպիոն դարձավ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:
Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր:
ՀԱՕԿ լրատվության բաժին