3 հայ մարմնամարզիկներ Եվրոպայի առաջնության եզրափակչում են

22:40 - 26 Մայ, 2016

Շվեյցարիայի Բեռն քաղաքում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։

Կիսաեզրափակչի արդյունքներով Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը (248.702 ): Եզրափակիչ փուլ են անցնում 8 ուժեղագույն թիմերը:

Անհատական պայքարում հենացատկերի վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը (15.300) և դուրս եկավ եզրափակիչ։ Նժույգթափերում աշխարհի 2015 թվականի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը 2-րդ հորիզոնականով (15.491) դուրս եկավ եզրափակիչ: Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը(15.566) և իրավունք ստացավ եզրափակչում պայքարելու լավագույնի կոչման համար, իսկ Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը (15.366): Հայ մարմնամարզիկը մեկ քայլ հետ մնաց եզրափակչից:

Եզրափակիչները տեղի կունենան մայիսի 29-ին:

Շվեյցարիա, Բեռն

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ