Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

13:30 - 19 Մայ, 2016

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:

Մեկնարկային մենամարտում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց ուկրաինացի Տատյանա Կոբուն և դուրս եկավ 1/16 եզրափակիչ:

Մայիսի 19-ին ռինգ դուրս կգա նաև Հայաստանի հավաքականի մյուս անդամ, 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը:

Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

 

 

Այլ նորություններ