Երևան քաղաքի «Միկա» մարզահամալիրում կայացավ ազատ ոճի ըմբիշ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Բարի կամքի խաղերի արծաթե մեդլակիր Գնել Մեջլումյանի անվան 10-րդ հոբելյանկան միջազգային կարգի գավաթի խաղարկությունը:
Մրցաշարում իրենց ուժերը չափեցին 1999,2000,2001 թվականին ծնված 150 մարզիկ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից և Վրաստանից:
Գավաթը նվաճեց «Երևան 1»-ը, երկրորդ մրցանակակիր դարձավ «Լոռի»-ի թիմը երրորդ տեղի համար պայքարում «Կոտայք»-ի թիմը հաղթեց «ԼՂՀ»-ի ընտրանուն: Հաղթող թիմերը պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով:
«Քանի որ այս տարի մրցաշարն անցկացվում էր 10-րդ անգամ, և Բերդում բավականին դժվար էր նմանատիպ մրցաշար կազմակերպել, որոշեցինք այն բերել Երևան: Հնարավոր է, որ գալիք տարի արդեն փոխվի գավաթի խաղարկության տարիքային խումբը, սակայն այն կապված է օրացույցային պլանից»,-ասաց Մեջլումյանի աղջիկը՝ Անի Մեջլումյանը:
Աշխարհի եռակի գավաթավակիր Գնել Մեջլումյանի ընկեր Գևորգ Սիմոյանը հիշելով իրենց ընկերոջը՝ մասնավորապես փաստեց. «Մրցաշարերի ժամանակ Գնելն օգնում էր իր ընկերներին՝ հասնելու հաջողության, աջակցում էր ամեն հարցում: Մենք Գնել Մեջլումյանի պես ըմբիշ մինչ օրս չունենք»:
Գնել Մեջլումյանի քաշային կարգի համարժեք՝ 54 կգ քաշային կարգի լավագույն ըմբիշ ճանաչվեց Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը և արժանացավ հատուկ պարգևի և շնորհակալագրի Աժ նախագահի հրամանով:
Մրցաշարի հաղթողներին պարգևատրեցին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանը, պատվավոր Ազգային ժողովի նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, Հայաստանի ընբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը և այլք:
Արդեն երրորդ տարին է Գնել Մեջլումյանի հուշամրցաշարը վերափոխվել է գավաթի խաղարկության և հանդիսանում է միակ նմանօրինակ միջոցառումը հայկական ըմբշամարտում: