Ռուսական Կազան քաղաքում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Գրիգոր Մխիթարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Եզրափակչում Մխիթարյանը 0-1 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արտուշ Արսյանին: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Վաչիկ Վարդանյանը հասավ մինչև եզրափակիչ, սակայն զիջեց ռուս Ռուսլան Գասախանովին և բավարարվեց միայն արծաթե մեդալով:
Սամբոյի Եվրոպայի այս առաջնությանը մասնակցում էին 30 երկրի մոտ 400 մարզիկներ:
Լուսանկարը` պաշտոնական կայքից
ՀԱՕԿ լրատվության բաժին