Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը`Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարի հաղթող

11:10 - 15 Մայ, 2016

Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ավարտված  բռնցքամարտի Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարում Հայաստանի ներկայացնող 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը դարձել է ոսկե մեդալակիր:

Մանասյանը եզրափակչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ եւ նվաճել է ոսկե մեդալ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը մեդալներ չեն նվաճել:
Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարին մասնակցում էին 21 երկրի ներկայացուցիչներ:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ