ԲԱՎԱՐԱՐՎԵՑԻՆ<< ԲՐՈՆԶՈՎ >>

11:37 - 01 Նոյ, 2024

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի  աշխարհի երիտասարդական առաջնությունը շարունակվում է և առջևում են եզրափակիչի մենամարտերն են:

ՀՀ հավաքականի ավագ մարզիչ, վաստակաշատ Վազգեն Բադալյանի սաներից կիսաեզրափակիչ հասած մեր երեք ներկայացուցիչները, ավաղ, հերթական փուլում ձախողվեցին և բավարարվեցին բրոնզե մեդալով: Բայց, ինչպես   ասում են, բրոնզն էլ ազնիվ մետաղ է, գոհացնող, այն էլ ՝ նման պատասխանատու ստուգատեսում:

Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Էրիկ Առստամյանը / 57 կգ/,   Անդրանիկ Մարտիրոսյանը / 60կգ / և  Ռաֆայել Ներսիսյանը / 63,5 կգ /:

Այլ նորություններ