Որոշակի ընդմիջումից հետո իրենց ուսումնամարզական հավաքներ են սկսում Հայաստանի ըմբշամարտի թիմերը։
Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան տեղեկացրել է, որ հուլիսի ութին Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Ծաղկաձոր՝ մարզումների է մեկնել ազատ ըմբշամարտի հավաքականը։
Հուլիսի 15 –ին երկրի գլխավոր մարզահանգրվան կմեկնի նաև հունառոմեական ըմբշամարտի գլխավոր թիմը ՝ Էդվարդ Սահակյանի ղեկավարությամբ։
Մարզումները կընթանան փակ կարգավիճակով։