Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում այսօր կսկսվի մինչև 18 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը:
Հայաստանը ներկայացնում են Արսեն Դավթյանը, Ալեքս Սահակյանը և 14 տարեկաններ Գոռ Ասկանազյանն ու Սոնա Կրկյաշարյանը:
Հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով 22:00-ին:
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 9 –ին: