Չեխիայի Պլզեն քաղաքում մեկնարկեց Եվրոպայի հրաձգության վազող թիրախ մրցաձևի առաջնությունը։
Գոհացնող ելույթ ունեցավ ՀՀ կանանց թիմը, իսկ անհատականում սպասելիքները գերազանցեց Գոհար Հարությունյանը: Նա հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլերի արգելքները / 10 մ. հեռավորությունից / և մտավ եզրափակիչ:
Մեդալների համար պայքարում հայ մարզուհին ընկավ ուկրաինուհիներով կազմված յուրատեսակ շրջափակման մեջ: Բայց անկոտրում երևանցին մնաց աներեր. դրսևորեց նախանձելի դիպուկություն, վաստակեց 552 միավոր, խոշոր ՝ 6 : 1 հաշվով << ջախջախեց պատնեշը >> ու նվաճեց Հին աշխարհամասի չեմպիոնուհու կոչումը:
Մեր մյուս մարզուհիներից Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով ճանաչվեց հինգերորդը, իսկ Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով՝ յոթերորդը:
Տղամարդկանց պայքարում Հովհաննես Մարգարյանը զբաղեցրեց 12 –րդ հորիզոնականը / 556 միավոր /:
Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան եռյակը վաստակեց 1649 միավոր և արծաթե պարգևի արժանացավ թիմային պայքարում: