ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի և աշխարհի չեմպիոն, 98կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե մեդալ:
Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթել էր ճապոնացի Յասուիրո Յանուիրային (8:0), այնուհետև նորվեգացի Մարտին Նիլսենին (4:0), ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին (10:1), իսկ կիսաեզրափակիչում ուժեղ էր գտնվել ռումինացի Ալեքսուս Չիուրարիուից (9:0):
Գյումրեցի ըմբիշը աշխարհի առաջնության եզրափակիչում հանդիպեց իր հիմանական մրցակցին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող Ղասեմ Ռեզայիին և 3:0 հաշվով առավելության հասավ վերջինիս նկատմամբ: