ԷՅՖԵԼՆ << ԸՆԴՈՒՆԵՑ >> ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՕՂԱԿՆԵՐԸ

12:17 - 07 Հուն, 2024

Ֆրանսիայի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակի վրա,  խաղերի մեկնարկից 50 օր առաջ, հունիսի 6-ի` լույս 7-ի գիշերը, տեղադրվել են   օլիմպիական օղակները:

Այսօր առավոտյան արդեն  խաղերի խորհրդանիշը զարդարում է Ֆրանսիայի և Փարիզի հպարտություն Էյֆելը։ Այն տեսանելի կլինի ամառային խաղերի բոլոր օրերին:

29 մետր լայնություն, 13 մետր բարձրություն ունեցող և միմյանց միահյուսված  կոնստրուկցիան,  չորս կռունկների ու ավելի քան երեսուն մարդկանց  օգնությամբ,  հանգրվանել է աշտարակի  15 մետր բարձրության վրա:

Հաջողությամբ փորձարկվել է  նաև լուսավորության բարդ սխեման, որը  թույլ կտա ցերեկը երևալ հինգ,  իսկ երեկոյան և գիշերը՝ միայն սպիտակ գույներով:

Յուրաքանչյուր  մարզահանդեսի  ընթացքում օլիմպիական օղակները տեղադրվում են  հյուրընկալող քաղաքի խորհրդանշական վայրերում: Օրինակ, 2012թ.՝   Լոնդոնի Թաուեր Բրիջում, 2016թ.՝ Ռիոյի Մադուրեյրա զբոսայգում, 2021թ.՝ Տոկիոյի Օդաիբա ծովածոցում . . .

 

Այլ նորություններ