Փարիզում առաջիկա ամռանը կայանալիք 33 –րդ օլիմպիական խաղերին կծառայեն 35 մրցավայրեր: Դրանցից 14-ը գտնվում են օլիմպիական ավանից հեռու՝ 10 կմ շառավղով։
Կառույցների մեծ մասն արդեն պատրաստ է:
Մրցումների մի մասը կանցկացվի Ֆրանսիայի մայրաքաղաքին հարող տարածքներում:
Ֆուտբոլի մրցաշարի հանդիպումները կկայանան Բորդո, Նանտ, Լիոն, Սենտ Էտյեն, Նիս և Մարսել քաղաքների մարզադաշտերում, սյորֆինգի ստուգատեսը՝ Թաիթի նահանգի Թեահուպու քաղաքում։
Ներկայացնենք Ստադ Դե Ֆրանս ստադիոնը / Stade de France /: Այն գտնվում է Փարիզի հյուսիսային Սեն-Դենի արվարձանում։ Կառուցվել է 1998թ. Ֆրանսիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության համար:
Ներկայում ասպարեզն օգտագործվում է երկրի խոշորագույն սպորտային իրադարձությունների, մասնավորապես ֆուտբոլի և ռեգբիի հանդիպումների համար։
Մարզադաշտի կոնֆիգուրացիան թույլ է տալիս ընդունել նաև աթլետիկայի մրցումների մասնակիցներին: Այնտեղ տեղի է ունեցել 2003թ. աշխարհի առաջնությունը, իսկ «Meeting Areva» մրցաշարն անցկացվում է ամեն տարի։
Ասպարեզը տեղավորում է 75,000 - 90,000 հանդիսական՝ կախված միջոցառման բնույթից: