Հայաստանի դահուկային սպորտում, տղամարդկանց և կանանց հաշվարկով մեկական բացարձակ առաջատարներ ունենք: Այս մասին վկայեց Աշոցքում անցկացված համապետական առաջնությունը:
Դահուկուղի ելած 34 մարզիկ –մարզուհիների մրցումներում, կանանցից բացարձակ չեմպիոնի կոչմանն արժանացավ փորձառու Կատյա Գալստյանը: Նա անգերազանցելի էր 5կմ. ազատ, դասական և արագավազք մրցաձևերում:
Նույն ոճերում, տղամարդկանց համար սահմանված մրցատարածություններում, բացահայտ էր Միքայել Միքայելյանի առավելությունը: