Ինչպես հայտնի է, մեկ ամիս առաջ, Գերմանիայի Տրոյսդորֆ քաղաքում կայացած ձիասպորտի միջազգային մրցաշարում, Հայաստանի հավաքականի անդամ Եկատերինա Դուբրովինան De Vivo նժույգով, գեղավարգ մրցաձևում հաղթող էր ճանաչվել: Եվ ահա նոր հաջողություն:
Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ նույն ՝ գեղավարգ մրցաձևում, Եկատերինան հաջող ելույթ է ունեցել նաև Ֆրանսիայի Լե Ման քաղաքում անցկացված «Մեծ մրցանակ» անվանումով միջազգային մրցաշարում: Նա, ճիշտ է, այս անգամ զբաղեցրել է երկրորդ տեղը, բայց դա էլ լուրջ նվաճում է: